Հետևեք մեզ։

Պակիստանը թույլատրել է իր տարածքով ապրանքների տարանցումն Իրան

17:21, 27 ապրիլ 2026
Պակիստանը թույլատրել է իր տարածքով ապրանքների տարանցումն Իրան

Պակիստանը որոշում է ընդունել թույլատրել իր տարածքով ապրանքների տարանցումն Իրան՝ նպատակ ունենալով ընդլայնել անդրսահմանային առևտուրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է պակիստանյան Express Tribune թերթը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության առևտրի նախարարությանը։

Նշվում է, որ «Իրանի հետ տարանցիկ առևտրի մասին, 2026» որոշումն ուժի մեջ է մտել անմիջապես։ Այն թույլ է տալիս երրորդ երկրներից ապրանքներ տեղափոխել Պակիստանի տարածքով և դրանք հասցնել Իրանի տարածքի նշանակված կետեր, ինչը «կարևոր քայլ է անդրսահմանային առևտրի ընդլայնման ճանապարհին»։

Ինչպես պարզաբանում է հրատարակությունը, այս որոշման իրագործման համար Պակիստանի դաշնային կառավարությունն ուղղումներ է մտցրել 1950 թվականի ներմուծման և արտահանման վերահսկողության մասին օրենքում՝ այդպիսով իրավական հիմք ապահովելով տարանցիկ համաձայնագրի համար։

Պաշտոնյայի խոսքով, որին հղում է անում թերթը, որոշումը կկիրառվի Պակիստանի սահմաններից դուրս արտադրված և նրա տարածքով տարանցմամբ Իրան փոխադրվող ապրանքների նկատմամբ։

Նշվում է, որ ծովային ու ցամաքային հանգուցային անցակետեր կդառնան Գվադարը, Կարաչին և Քասիմ նավահանգիստը, որոնք կծառայեն որպես հիմնական տարանցիկ կետեր՝ ճկունություն ապահովելով առևտրականների և լոգիստիկ օպերատորների համար։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները