Հետևեք մեզ։

ՆԱՏՕ-ն կարող է հրաժարվել ամենամյա գագաթնաժողովներից. Reuters

22:17, 27 ապրիլ 2026
ՆԱՏՕ-ն կարող է հրաժարվել ամենամյա գագաթնաժողովներից. Reuters

ՆԱՏՕ-ում քննարկվում է ամենամյա գագաթնաժողովների անցկացման պրակտիկայից հրաժարվելու հնարավորությունը՝ մի շարք անդամ երկրների առաջարկով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՆԱՏՕ-ն քննարկում է ամենամյա գագաթնաժողովների անցկացման պրակտիկայից հրաժարվելու հարցը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով դաշինքի ներսում աղբյուրներին։

 

Աղբյուրների փոխանցմամբ՝ որոշ անդամ երկրներ առաջարկում են նվազեցնել գագաթնաժողովների հաճախականությունը, դրանք անցկացնել ավելի հազվադեպ կամ նույնիսկ որոշ տարիներին ընդհանրապես չկազմակերպել։

 

Նշվում է, որ 2027 թվականի գագաթնաժողովը կարող է տեղափոխվել աշուն, իսկ 2028 թվականին, որը համընկնում է ԱՄՆ նախագահական ընտրությունների հետ, հնարավոր է ընդհանրապես գագաթնաժողով չանցկացվի։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները