Հետևեք մեզ։

ԱՄՆ գործողությունը զգալիորեն թուլացրել է Իրանին. ԱՄՆ պետքարտուղար

22:18, 27 ապրիլ 2026
ԱՄՆ գործողությունը զգալիորեն թուլացրել է Իրանին. ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ ռազմական գործողությունը էապես թուլացրել է Իրանի ռազմական ներուժը և վատթարացրել երկրի դիրքերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Fox News-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

 

«Այժմ նրանց մոտ մնացել է միայն հրթիռների կեսը, չունեն ոչ մի գործարան, նավատորմ և ավիացիա։ Այս ամենը ոչնչացվել է։ Այսպիսով՝ նրանց վիճակը վատացել է, և նրանք դարձել են զգալիորեն ավելի թույլ»,– ասել է Ռուբիոն։

 

Նրա խոսքով՝ Իրանը ներկայում փորձում է ժամանակ շահել բանակցություններում։

 

Ռուբիոն նշել է, որ իրանցիները փորձառու և հմուտ բանակցողներ են, ուստի ԱՄՆ-ը պետք է գործի առավելագույն զգուշությամբ։

 

Նա հավելել է, որ ցանկացած հնարավոր համաձայնագիր պետք է ամբողջությամբ և անշրջելի կերպով զրկի Իրանին միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները