Հետևեք մեզ։

ԵՄ անդամ երկրների դեսպանությունների ներկայացուցիչները, Վասիլիս Մարագոսի ղեկավարությամբ, այցելել են ԿԸՀ

17:26, 28 ապրիլ 2026
ԵՄ անդամ երկրների դեսպանությունների ներկայացուցիչները, Վասիլիս Մարագոսի ղեկավարությամբ, այցելել են ԿԸՀ

ԵՄ անդամ երկրների դեսպանությունների ներկայացուցիչները ԵՄ պատվիրակության ղեկավար, Վասիլիս Մարագոսի ղեկավարությամբ, ապրիլի 28-ին այցելել են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Դիվանագետները ԿԸՀ են այցելել սեփական նախաձեռնությամբ։

ԿԸՀ նախագահը ողջունել է հյուրերին և ներկայացրել ընտրական մարմինների նախապատրաստական աշխատանքները՝ ԱԺ հերթական ընտրություններին ընդառաջ։

Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների ներկայացուցիչները հրավերի առկայության դեպքում կարող են ընտրությունների ժամանակ այցելուի կարգավիճակով ընտրական գործընթացի դիտարկում իրականացնել։

ԿԸՀ-ն հյուրերին է փոխանցել ձեռնարկներ, որոնցով մանրամասն ներկայացվում է իրենց իրավունքները և պարտականությունները։

Վերլուծական

Ամենաընթերցվածները