Ծանրամարտի Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոններ Վարազդատ Լալայանի ու Գարիկ Կարապետյանի համար Եվրոպայի առաջնությունը հաջող էր:
«Այս առաջնությունն ինձ համար ստացված մրցաշար էր, քանի որ հաղթանակի հասա: Կիլոգրամներով արդյունքներս քիչ էր: Այժմ հանգստից հետո աշխարհի առաջնությանը կբարելավեմ արդյունքներս: Այս կիլոգրամներով չես կարող պայքարել աշխարհի առաջնության մեդալների համար: Իմ համար էլ, ֆեդերացիայի համար էլ ուրախալի է, որ Եվրոպայի եռակի չեմպիոն եմ»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վարազդատ Լալայանը:

110 կգ քաշային, Եվրոպայի արդեն եռակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը ևս այս մրցաշարը հաջողված է համարում:

«Եվրոպայի այս առաջնությունը գրեթե աշխարհի առաջնության մակարդակն ուներ: Դժվար պայքար ծավալվեց: Բայց շատ հաճելի զգացողություններ ունեի, որ երրորդ անգամ դարձա Եվրոպայի առաջնության չեմպիոն»,-ասաց նա: