Հետևեք մեզ։

Դատարանը մերժեց Սամվել Կարապետյանի խնդրանքն այցելել Լոռու մարզ՝ հոր գերեզմանին

16:16, 30 ապրիլ 2026
Դատարանը մերժեց Սամվել Կարապետյանի խնդրանքն այցելել Լոռու մարզ՝ հոր գերեզմանին

Դատարանը մերժեց Սամվել Կարապետյանի խնդրանքն այցելել Լոռու մարզ՝ հոր գերեզմանին։ Դատարանն ասաց՝ որքան էլ հարցը բարոյական տեսանկյունից կարևոր է, դատավորը սահմանափակված է օրենքով:

 

Նշենք, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվեց ամիսներ առաջ՝ Հայ Առաքելական եկեղեցուն առնչվող իր հայտարարությունից հետո: Կարապետյանի մեղադրական եզրակացությունում նշվում է, որ նա, տիրապետելով զգալի նյութական միջոցների, ազդեցություն ունենալով անձանց լայն շրջանակի վրա, համաձայն չլինելով ներքաղաքական հարցերի վերաբերյալ կառավարության դիրքորոշումների հետ, լրատվամիջոցներին տված հարցազրույցում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ է հնչեցրել։ Ինքը՝ Կարապետյանը, նախորդ նիստին պնդեց, որ կալանավորվել է Հայ Առաքելական եկեղեցին պաշտպանելու համար։ Նա մեղադրանքը չի ընդունում



Վերլուծական

Ամենաընթերցվածները