ՍԱՏՄ-ն ստուգումներ է սկսել «Ջերմուկ գրուպում», @ArmeniaSputnik–ին ասաց կառույցի խոսնակ Անուշ Հարությունյանը։
«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իր նախաձեռնությամբ վերահսկողություն է սկսել։ Թե՛ իրացման ցանցից, թե՛ արտադրությունից վերցվել են նմուշներ լաբորատոր փորձաքննության համար։ Արդյունքները լինելուն պես կհրապարակվեն»,- ասաց նա։
Նշենք, որ «Չեստնի զնակ» մակնշման համակարգը Ռոսպոտրեբնադզորի հանձնարարությամբ արգելափակել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի ևս ավելի քան 1 մլն շշի վաճառքը։ Որոշումն ընդունվել է ստուգման արդյունքներով. նմուշներում հայտնաբերվել են պարտադիր պահանջների խախտումներ։