Հետևեք մեզ։

Համաճարակի վտանգ՝ Բալահովիտ գյուղում. 10-ից ավելի երեխաներ ծնողների ուղեկցությամբ տեղափոխվել են հիվանդանոցներ

17:09, 30 ապրիլ 2026
Համաճարակի վտանգ՝ Բալահովիտ գյուղում. 10-ից ավելի երեխաներ ծնողների ուղեկցությամբ տեղափոխվել են հիվանդանոցներ

 

Արդեն մի քանի օր է՝ Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնքի Բալահովիտ բնակավայրի մի քանի տների բնակիչներ իրենց երեխաներին տանում են բժշկական հաստատություններ՝ բուժումներ ստանալու նպատակով։
 
 

չպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գրեթե 10 տարի է Բալահովիտ գյուղով անցնող ջրատարներում ու իրենց լեզվով ասած «կանալում» տիրում է գարշահոտ ու հակասանիտարական վիճակ։

Այսօր՝ ապրիլի 30-ին, ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին.


Անգամ երբ մեր գյուղում կառավարության ֆինանսավորմամբ մանկապարտեզ բացվեց, ինչի համար ողջ գյուղը շնորհակալություն է հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ վերջապես մեր գյուղում էլ մանկապարտեզ կառուցվեց իր շնորհիվ, այդ ժամանակ կանալի խնդրով դիմեցինք վարչապետին, ով ասաց, որ կհանձնարարի, որ զբաղվեն։

Հիմա երևի վարչապետը գիտի, թե իր ասածը Ջրային կոմիտեն արել է, բայց իրականում ոչինչ էլ չեն արել, էլ ավելի է խնդիրը վատացել։ Ու այդ ամենի հետևանքով արդեն գյուղից մեծ թվով երեխաների տանում ենք հիվանդանոցներ՝ բուժումներ ստանալու։ Երեխաներն այդ օրն են ընկել կանալում տիրող գարշահոտի, մլակների պատճառով։

Նույնիսկ մեր գյուղի գլխավոր փողոցը, որը կրում է Արցախյան 1-ին պատերազմի նահատակված լեգենդ դարձած հերոս Լևոն Ավետիսյանի անունը, այդ փողոցով էլ չենք կարողանում անցնել, 500-600 մետրից հոտը խեղդում է։ Իսկ պատկերացնո՞ւմ եք՝ եթե իրերը տաքանան, ինչ կլինի երեխաների, մեծահասակների վիճակը, ջահելները հլը մի քիչ կդիմանան։

Էնպես որ Ջրային կոմիտեի չինովնիկներ, մարդկանց մոլորեցնելու, ձեր գործը ուրիշների վրա գցելու փոխարեն իրական գործ արեք»։


Վերլուծական

Ամենաընթերցվածները