Ստամբուլում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել և տասնյակ մարդկանց ձերբակալել, որոնք մայիսմեկյան ցույցերի են դուրս եկել, այն բանից հետո, երբ իշխանությունները փակել էին քաղաքի կենտրոնական Թաքսիմ հրապարակը:
Ցուցարարները պահանջում են բարձրացնել աշխատավարձերն ու բարելավել աշխատանքային պայմանները։
Թուրքական լրատվամիջոցները հաղորդել են առնվազն 57 ձերբակալվածի մասին։ Մայիսի 1-ին, որը նշվում է որպես Աշխատավորների միջազգային օր, ամեն տարի Թուրքիայում մեծ թվով ոստիկանական ուժեր են տեղակայվում, և իշխանությունները շրջափակում են Ստամբուլի կենտրոնի մեծ մասը Թաքսիմ հրապարակի շուրջը։