Հետևեք մեզ։

Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների առաջարկ է փոխանցել պակիստանյան միջնորդներին

22:03, 01 մայիս 2026
Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների առաջարկ է փոխանցել պակիստանյան միջնորդներին

Իրանի իշխանությունները ԱՄՆ-ի հետ համաձայնագիր կնքելու նոր առաջարկ են ներկայացրել բանակցություններում միջնորդական առաքելություն իրականացնող Պակիստանին։

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրին։

 

Լրատվամիջոցն առանց առաջարկի բովանդակությունը ներկայացնելու նշում է, որ ըստ իրանական դիվանագիտական ​​աղբյուրի՝ այդ երկրի կառավարությունն ապրիլի 30-ին նոր առաջարկ է ներկայացրել Պակիստանում գտնվող միջնորդներին։

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախորդ շաբաթվա վերջին հայտարարել էր, որ Իրանի հետ բանակցությունների մեկնելը ժամանակատար և թանկ է, ուստի նա կնախընտրեր հեռախոսային շփումները։ Ավելի ուշ նա հայտարարել էր, որ իրենից և մի քանի այլ անձանցից բացի որևէ մեկը տեղեկացված չէ Իրանի հետ բանակցությունների իրական կարգավիճակի մասին։

 

Իրանի դատական ​​համակարգի ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի-Էջեին մայիսի 1-ին հայտարարել էր, որ Իրանի իշխանությունները միշտ պատրաստ են երկխոսության, բայց այն իմաստ ունի շարունակել միայն ռացիոնալ դիրքերից։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները