Հետևեք մեզ։

Կարճ ժամանակ անց նոր փռած ասֆալտը քանդվում է․ Արթուր Չախոյան

12:04, 02 մայիս 2026
Կարճ ժամանակ անց նոր փռած ասֆալտը քանդվում է․ Արթուր Չախոյան

Նոր փռած ասֆալտն արդեն քանդվել է։ Երևանի քաղաքապետարանի հրապարակվող «պուպուշ» ասֆալտ փռելու տեսանյութերի իրականությունը սա է՝ որ կարճ ժամանակ անց նոր փռած ասֆալտը քանդվում է։ Այս մասին գրել է ակտիվիստ Արթուր Չախոյանը և լուսանկարներ հրապարակել։

«Մոտ մեկ ամիս առաջ փռած, բայց արդեն քանդված ասֆալտի նկարները երեկ՝ ժամը 20։21-ին եմ նկարել, և ընդամենը 3 ժամ անց քաղաքացիներից տեղեկացա, որ Գյուրջան փողոցում ասֆալտ են փռում առանց բիտումի։

Սա արդեն ոչ թե պատահականություն է, այլ ավանդույթ է՝ կարևորը արագ-արագ, ձևի համար փոսերը սևացնեն, հետո որ քանդվի, կասեն՝ Պուտինը նորից դիվերսիա է ուղարկել մասիվ, կամ «Գյուլնազ տատիի հեքիաթներով» կփորձեն արդարանալ՝ միայն թե չընդունեն, որ անորակ ասֆալտ են փռում»,-նշել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները