Հետևեք մեզ։

Իրանում մահապատժի է ենթարկվել լրտեսության մեջ մեղադրվող երկու տղամարդ

14:40, 02 մայիս 2026
Իրանում մահապատժի է ենթարկվել լրտեսության մեջ մեղադրվող երկու տղամարդ

Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել երկու տղամարդու, որոնք մեղադրվում էին Իսրայելի հետախուզական գործակալության՝ «Մոսադ»-ի համար լրտեսություն անելու մեջ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։«Սիոնիստական ​​ռեժիմի և «Մոսադ» հետախուզական գործակալության օգտին տեղեկատվական համագործակցության և լրտեսության մեջ մեղադրվող Յակուբ Քարիմպուրը և Նասեր Բեքրզադեն կախաղան են բարձրացվել՝ սահմանված ընթացակարգին համապատասխան երկրի Գերագույն դատարանի կողմից դատավճռի հաստատումից հետո», - ասվում է հայտարարության մեջ։

Գործակալության տվյալներով՝ Քարիմպուրը երկրի մասին գաղտնի տեղեկություններ է փոխանցել «Մոսադ»-ի գործակալներին Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ հակամարտության բաց փուլում։ Հետաքննությունները ցույց են տվել, որ մահապատժի ենթարկված երկրորդ անձը՝ Բեքրզադեն, նաև տեղեկություններ է հավաքել և փոխանցել օտարերկրյա հետախուզության գործակալներին կարևոր կառավարական, նահանգային և կրոնական գործիչների, ինչպես նաև Իրանի համար կարևոր վայրի մասին, ինչպիսին է Նաթանզը։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները