Հետևեք մեզ։

Արին Բերդի ճանապարհի երթևեկելի հատվածում վիրավոր արագիլ կա. դիմել են փրկարարներին

19:17, 02 մայիս 2026
Արին Բերդի ճանապարհի երթևեկելի հատվածում վիրավոր արագիլ կա. դիմել են փրկարարներին

Մայիսի 2-ին, ժամը 15։03-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, վիրավոր արագիլ կա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն արագիլին տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ, այնուհետև թռչունը տեղափոխվել է «Հրանտի Արկ» հիմնադրամ։  

Վերլուծական

Ամենաընթերցվածները