Հետևեք մեզ։

«Ինտեր»-ը դարձավ Իտալիայի չեմպիոն. Մխիթարյանի գոլն ու կարիերայի երկրորդ սկուդետոն

01:27, 04 մայիս 2026
«Ինտեր»-ը դարձավ Իտալիայի չեմպիոն. Մխիթարյանի գոլն ու կարիերայի երկրորդ սկուդետոն

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը երկրորդ անգամ Միլանի «Ինտեր»-ի կազմում դարձավ Իտալիայի Սերիա Ա-ի չեմպիոն:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իտալիայի ֆուտբոլի առաջնության 35-րդ տուրում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Պարմա»-ին ու հաղթեց 2:0 hաշվով: «Ինտեր»-ի կազմում աչքի ընկավ նաև Հենրիխ Մխիթարյանը:

 

Այս հաղթանակի շնորհիվ «Ինտեր»-ը հավաքեց 82 միավոր և ժամանակից շուտ ու 21-րդ անգամ հռչակվեց Իտալիայի առաջնության չեմպիոն: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը կարիերայում երկրորդ անգամ դարձավ Սերիա Ա-ի հաղթող:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները