Արցախյան պատերազմներում անհետ կորած զինծառայողների ծնողները ևս բողոքի ակցիա են իրականացնում Եվրոպական քաղաքական հանրության 8-րդ գագաթնաժողովի շրջանակում։
«Մեր երեխաներին ենք արդեն 6 տարի սպասում ու պայքարում ենք։ Բոլոր պատկան մարմինների դռները ծեծել ենք։ Անարդյունք։ Պետությունը չի հետաքրքրվում իր երկրի զավակների ճակատագրով, այն երեխաների, որոնց արյան գնով իրենք ձեռք են բերել խաղաղություն կոչվածը»,- ասաց 2020 թվականին անհետ կորած պայմանագրային զինծառայողի մայրը։
Նշեց` քանի որ ՀՀ իշխանություններից որևէ ակնկալիք չունեն, ստիպված են դիմել միջազգային կառույցներին, որպեսզի գոնե նրանք ինչ-որ կերպ միջամտեն։
Նա նշեց, որ իրենց ոչ մեկ չի աջակցում ՀՀ-ում և ստիպված այս տարբերևակն են ընտրել լսելի լինելու համար։