Հետևեք մեզ։

Փաշինյանը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ընդգծել են կայուն և տևական խաղաղության առաջմղման անհրաժեշտությունը (տեսանյութ)

17:03, 04 մայիս 2026

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ փոխգործակցության զարգացման հեռանկարները՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը։

Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ։ Ընդգծվել է կայուն և տևական խաղաղության առաջմղման անհրաժեշտությունը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները