Հետևեք մեզ։

Կայա Կալլասը ժամանել է Ադրբեջան

14:21, 05 մայիս 2026
Կայա Կալլասը ժամանել է Ադրբեջան

Կայա Կալլասը ժամանել է Ադրբեջան։ Այդ մասին հայտնել են Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչությունից։

«Ադրբեջանը Եվրոպական միության արժեքավոր և վստահելի էներգետիկ գործընկեր է, ուստի հաճելի է այսօր գտնվել Բաքվում։ Ակնհայտ է մեր համագործակցության խորացման ներուժը, հատկապես առևտրի, տրանսպորտի և թվային տեխնոլոգիաների ոլորտներում։ ԵՄ-ի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև կապերի ամրապնդումը համապատասխանում է մեր ընդհանուր ռազմավարական շահերին, և մենք պատրաստ ենք քննարկել Ադրբեջանի հետ ավելի կառուցվածքային գործընկերություն։

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացում առաջընթացը պատմական հնարավորություն է, և կարևոր է պահպանել այդ թափը։ ԵՄ-ն ունի այս գործընթացին աջակցելու մի շարք գործիքներ՝ վստահության ամրապնդման միջոցառումներից մինչև ականազերծում, որտեղ մենք արդեն ամենամեծ դոնորն ենք»,-հայտարարել է Կալլասը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները