Հետևեք մեզ։

Շիրակի մարզի բնակիչ 20-ամյա բնակիչը դիմել է հիվանդանոց և հայտնել, որ վնասվածքները ստացել է ականի պայթյունի հետևանքով

10:38, 06 մայիս 2026
Շիրակի մարզի բնակիչ 20-ամյա  բնակիչը դիմել է հիվանդանոց և հայտնել, որ  վնասվածքները ստացել է ականի պայթյունի հետևանքով

Ապրիլի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Տեղեկություն է ստացվել, որ «Մարմնի տարբեր մասերի փափուկ հյուսվածքների բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ բուժօգնության  դիմած քաղաքացին Շիրակի մարզի բնակիչ 20-ամյա Վադիմ Շ․-ն է, ով հայտնել է, որ վնասվածքները ստացել է ականի պայթյունի հետևանքով։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ բժիշկները տուժածի վիճակը գնահատել են միջին ծանրության։

Վերլուծական

Ամենաընթերցվածները