Հետևեք մեզ։

Աննա Վարդապետյանը՝ Վեդիում անչափահաս քույրերի աղմկահարույց գործի մասին մասին

15:16, 06 մայիս 2026
Աննա Վարդապետյանը՝ Վեդիում անչափահաս քույրերի աղմկահարույց գործի մասին մասին

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վստահեցնում է՝ Վեդիում անչափահաս քույրերին սեռական բռնության ենթարկելու դեպքն իրենց ուշադրության ներքո է, երբ հանրայնացվել է, տեղեկացվել է։ Նա նշեց, որ նման բազմաթիվ իրավիճակներ ունեն, բոլորից տեղյակ է։

«Վարույթը գտնվում է ՀՀ գլխավոր դատախազության անմիջական ուշադրության ներքո և դատախազությունը հետևողական է»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա։

Անդրադառնալով մտահոգություններին, թե ինչու մինչև այժմ այս դեպքով կալանավորված անձ չկա՝ դատախազն ասաց, որ կարճ ժամանակ հետո խափանման միջոցի վերաբերյալ մտահոգությունը դուրս կգա, որովհետև մենք գնում ենք խիստ խափանման միջոցի։

Հիշեցնենք՝ սեռական բռնության մասին ահազանգած դեռահաս աղջիկների փաստաբանն փոխանցեց՝ քույրերից մեկն առերեսվել է Վեդիի բնակիչ երկու տղամարդկանց հետ և հաստատել է՝ տղամարդկանց կողմից ենթարկվել է սեռական բռնության:

Փաստաբան Վարդուհի Էլբակյանը նաև նշեց, որ չնայած սրան՝ տղամարդիկ ազատության մեջ են, ունեն վկայի կարգավիճակ:

 

 

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները