«Ե՛վ եկեղեցու նկատմամբ տեղի ունեցող իրադարձությունները, և՛ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովն ընդամենը ընդգծում և խորացնում են վախերը, որոնք գոյություն ունեն։ Այդ գագաթնաժողովին ահավոր հայտարարություն արվեց, որը հայ ժողովրդի հանդեպ բռնություն էր, իսկ ի՞նչ ասաց Փաշինյանը, ոչինչ»․ ասել է Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբանական թիմի անդամ Ռոբերտ Ամստերդամը։
Նա նշել է, որ Հայաստանի առաջնորդը չի պաշտպանում իր ժողովրդին, իր պատմությունը, եկեղեցին ու մշակույթը։ Ահա թե ինչու Սամվել Կարապետյանի թեկնածությունը Հայաստանի համար այդքան կարևոր է։