Ավանի համայնքային ոստիկանները մայիսի 6-ին հայտնաբերել և ձերբակալել են ակնհայտորեն ճանապարհային ե Ոստիկանությունից հայտնում են, որ Կոտայքի մարզի Ջրվեժ թաղամասի 19-ամյա բնակիչն ապրիլի 23-ին՝ ժամը 12.40-ի սահմաններում, երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, ակնհայտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, իր կողմից շահագործվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում բախվել է թիվ 53 համարի երթուղին սպասարկող ավտոբուսին և մեկ այլ մեքենայի։
Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների, այդ թվում՝ խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները 19-ամյա վարորդին հայտնաբերել, ձերբակալել և ներկայացրել են նախաքննական մարմին։