Հետևեք մեզ։

Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցածի կապակցությամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ

22:48, 06 մայիս 2026
Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցածի կապակցությամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ

Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ):

 

Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:

Վերլուծական

Ամենաընթերցվածները