Հետևեք մեզ։

Սահմանին պիտի կանգնեն միայն պայմանագրայինները, կռվի դուռը պետք է ամուր փակել և զարգացնել տնտեսությունը․ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Արարատի մարզի բնակիչների հետ (տեսանյութ)

11:20, 08 մայիս 2026
Մշտապես ջերմ ու անմիջական մթնոլորտում անցկացվող հանդիպումները շարունակվում են։ Այս անգամ առաջինը չնախատեսված այց ունեցանք Արարատի մարզի Նորակերտ գյուղ, ապա հանդիպումները շարունակվեցին Ավշար, Արարատ, Սուրենավան, Այգեվան և Ոսկետափ համայնքներում. այս մասին հայտնել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
 
«Մեր մոտեցումը մնում է անփոփոխ՝ լինել մարդկանց կողքին, շրջել գյուղից գյուղ, ուղիղ լսել նրանց հուզող խնդիրներն ու մտահոգությունները։
Բաց ու անկաշկանդ երկխոսության ընթացքում փորձեցինք մարդկանց հետաքրքրող, անգամ ամենացավոտ հարցերին տալ անկեղծ ու շիտակ պատասխաններ։
Գյուղացիների ցանկությունը մեկն է՝ ունենալ ամուր ու անվտանգ սահմաններ, խաղաղ աշխատել իրենց հողի վրա, ստեղծել ու արարել և վստահությամբ նայել իրենց ու իրենց երեխաների ապագային»,-նշել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները