«Ուժեղ Հայաստանի» Շիրակի գրասենյակում խուզարկություններ են ընթանում: Ըստ լրատվամիջոցների ՝ դրանք իրականացվում են Անի համայնքում, մասնավորապես՝ Մարալիկում։
Հակակոռուցիոն կոմիտեից էլ @ArmeniaSputnik-ին հայտնեցին, որ իսկապես նշված հասցեներում քննչական գործողություններ են իրականացվում։
«Նշված հասցեներում քննչական գործողություններն իրականացվում են ընտրակաշառք տալու, ստանալու և Քրեական օրենսգրքի մի շարք այլ հոդվածներով Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում»։