Հետևեք մեզ։

Որքան էլ անհավատալի և անհույս թվա ոմանց, ես հավատում եմ Հայոց գալիք Հաղթանակին, քանի որ մենք այս աշխարհից կմեկնենք նզովված կամ օրհնված․ Բագրատ սրբազան

12:05, 09 մայիս 2026
Որքան էլ անհավատալի և անհույս թվա ոմանց, ես հավատում եմ Հայոց գալիք Հաղթանակին, քանի որ մենք այս աշխարհից կմեկնենք նզովված կամ օրհնված․ Բագրատ սրբազան
Բագրատ արք. Գալստանյանը կալանավայրից ուղերձ է հղել․
 
 
«Շուշիի՝ մեր չքնաղ դշխոյի ազատագրության օրն է այսօր, միևնույն ժամանակ՝ մեր գողացված և կողոպտված ուրախության օրը:
Այս օրը լույսն ու խավարը խառնվել են իրար, բայց լույսը աստվածային զարմանալի հատկություն և ուժ ունի, որ միշտ՝ անգամ մի շողը, հաղթում է խավարի ողջ թանձրությանը, որքան էլ այն խորը և ծավալուն լինի:
Խոնարհումս մեր լույս նահատակների առջև, ինչպես միշտ ասել եմ՝ ես, մենք պարտք ունենք ձեզ վերադարձնելու:
Մենք մեր հերոսներին, մեր նահատակներին երազ ու հաղթանակ ենք պարտք:
Որքան էլ անհավատալի և անհույս թվա ոմանց, ես հավատում եմ Հայոց գալիք Հաղթանակին, քանի որ մենք այս աշխարհից կմեկնենք նզովված կամ օրհնված:
 
Շուշին, ողջ գերեվարված Արցախ հայրենիքը նայում է մեզ… Իսկ մեր կոչումն է հանդիպել այդ հայացքին և դարձյալ կոչվել Ազգ Հաղթության և հավատարմության: Եվ այո՛, Հայոց Գալիք Հաղթանակն այլընտրանք չունի»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները