Հետևեք մեզ։

Իրանը հայտարարել է, որ առայժմ ԱՄՆ-ի հետ չի քննարկում իր միջուկային ծրագրի հարցը

13:58, 11 մայիս 2026
Իրանը հայտարարել է, որ առայժմ ԱՄՆ-ի հետ չի քննարկում իր միջուկային ծրագրի հարցը

Իրանի իշխանությունները հակամարտության կարգավորման շուրջ ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակման ընթացքում չեն անդրադառնում երկրի միջուկային ծրագրի հետ կապված հարցերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային մամուլի ասուլիսում։

 

«Այս փուլում մեր ուշադրությունը կենտրոնացած է պատերազմի ավարտի վրա։ Ինչ վերաբերում է միջուկային հարցին, Իրանի նյութերին և հարստացման հետ կապված թեմաներին, ինչ որոշումներ կընդունվեն, և ինչ տարբերակներ կքննարկվեն, հարց է, որը մենք անպայման կքննարկենք, երբ գա ժամանակը», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Բաղային նաև հայտնել է, թե ինչ պահանջներ է ներկայացրել Իրանը հակամարտության կարգավորման ԱՄՆ-ի առաջարկին ի պատասխան։ ԱՄՆ նախագահը, սակայն, մերժել է Իրանի պատասխանը՝ այն որակելով «անընդունելի»։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները