Հետևեք մեզ։

Բախվել են «GAZelle» և «UAZ» մակնիշների ավտոմեքենաները․ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է

14:12, 11 մայիս 2026
Բախվել են «GAZelle» և «UAZ» մակնիշների ավտոմեքենաները․ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է

Մայիսի 11-ին, ժամը 11։48-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Երևան ավտոճանապարհին՝ դեպի Դսեղ բնակավայր, տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «GAZelle» և «UAZ» մակնիշների ավտոմեքենաները․ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «GAZelle» մակնիշի ավտոմեքենայի հինգ ուղևորի ցուցաբերել առաջին օգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին․ վերջիններս հոսպիտալացվել են։

Վերլուծական

Ամենաընթերցվածները