Հետևեք մեզ։

Նիդերլանդների վարչապետը ալերգիկ ռեակցիայի պատճառով հոսպիտալացվել է Կարիբյան ծովի Բոնեյրե կղզում

00:11, 13 մայիս 2026
Նիդերլանդների վարչապետը ալերգիկ ռեակցիայի պատճառով հոսպիտալացվել է Կարիբյան ծովի Բոնեյրե կղզում

Նիդերլանդների վարչապետ Ռոբ Յետենը ալերգիկ ռեակցիայի պատճառով հոսպիտալացվել է Կարիբյան ծովի Բոնեյրե կղզի այցի ընթացքում։ Այս մասին Յետենը հայտնել է X-ի իր միկրոբլոգում։

 

«Ուժեղ ալերգիկ ռեակցիայի պատճառով ստիպված եղա մի քանի ժամ անցկացնել հիվանդանոցում։ Բժշկական օգնություն ստանալուց հետո ինձ ավելի լավ եմ զգում և կարող եմ շարունակել աշխատանքային այցս»,- նշել է նա։

 

Լրատվամիջոցները հայտնում են, որ լողալու ընթացքում Ռոբ Յետենին կծել է անհայտ կենդանին, ինչի հետևանքով սկսվել է ալերգիան։ Վարչապետի հոսպիտալացման պատճառով չեղարկվել են նախապես ծրագրված մի քանի միջոցառումներ, այդ թվում՝ Բոնեյրեի քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ բանակցությունները և թռիչքը Արուբա կղզի։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները