Հետևեք մեզ։

Պուտինը բարձր է գնահատել «Սարմատ»-ի արձակումը. Պեսկով

17:08, 13 մայիս 2026
Պուտինը բարձր է գնահատել «Սարմատ»-ի արձակումը. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շատ բարձր  գնահատական է տվել ռուսական ռազմավարական «Սարմատ» հրթիռային համալիրի փորձարկմանը՝ դա համարելով կարևոր իրադարձություն ամբողջ երկրի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:

«Նախագահն ինքը՝ պետության ղեկավարը, շատ բարձր գնահատական է տվել այդ մեծ նվաճմանը, այդ արձակմանը: Իրոք, դա շատ կարևոր իրադարձություն է ամբողջ երկրի և երկարաժամկետ հեռանկարում մեր երկրի անվտանգության համար», - ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը:

Մայիսի 12-ին ՌԴ նախագահին զեկուցել էին, որ Ռուսաստանը հաջողությամբ փորձարկել է «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը: Պուտինը հայտարարել էր, որ «Սարմատ»-ն աշխարհի ամենահզոր հրթիռային համալիրն է, որի հզորությունը չորս անգամ գերազանցում է արևմտյան ցանկացած համարժեք համալիրի հզորությանը:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները