Հետևեք մեզ։

Լատվիայի վարչապետը հրաժարական է տվել

12:50, 14 մայիս 2026
Լատվիայի վարչապետը հրաժարական է տվել

Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինան հրաժարական է տվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ տարածելով խորհրդարանի խոսնակին ուղղված նրա հրաժարականի դիմումը։

Վարչապետի հետ միասին հրաժարական է տալիս նաև ամբողջ նախարարական կաբինետը։ Հրաժարականն ուժի մեջ է մտնելու մայիսի 14-ից։

Հրաժարականի պատճառները տնտեսական աճող խնդիրներն ու ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպն էր։

Հրավիրված հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ Էվիկա Սիլինան ասել է․ «Իմ նպատակը հստակ էր՝ պետության զարգացումը, ժողովրդի բարեկեցությունն ու անվտանգությունը, որպեսզի մեր երեխաները գնահատեն իրենց տունը, իրենց երկիրը՝ Լատվիան։ Կուսակցություններն ու կոալիցիաները փոխվում են, բայց Լատվիան մնում է»։

Սիլինան հրաժարականի մասին հայտարարել է պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսի հրաժարականից հետո, որը տեղի էր ունեցել Լատվիայի տարածքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի խոցումից հետո։

Մայիսի 13-ին կոալիցիոն երեք կուսակցություններից երկուսը հայտարարել էին, որ կառավարությունը «փաստացիորեն անկում է ապրել»։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները