Հետևեք մեզ։

«Նոա»-ն երկրորդ տարին անընդմեջ դարձավ Հայաստանի գավաթակիր

21:07, 14 մայիս 2026
«Նոա»-ն երկրորդ տարին անընդմեջ դարձավ Հայաստանի գավաթակիր

Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչում միմյանց դեմ մրցեցին «Նոա»-ն ու «Ուրարտու»-ն:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խաղի մեկնարկում «Նոա»-ն առիթ ուներ բացելու հանդիպման հաշիվը, սակայն չիրացրեց այն: Հանդիպման 9-րդ րոպեին` արագ հակագրոհներից մեկի ժամանակ, «Ուրարտու»-ն օգտագործեց իր պահը` բացելով հանդիպման հաշիվը: Աչքի ընկավ Միքայել Միրզոյանը: «Նոա»-ն 27-րդ րոպեին վերականգնեց հաշվի հավասարությունը: Հեռահար ու դիպուկ հարվածով աչքի ընկավ Հելդեր Ֆերեյրայն: Առաջին կեսի ավելացված րոպեին` «Նոա»-ն առաջ անցավ հաշվի մեջ: Գոլն իր ակտիվում գրանցեց Մարին Յակոլիշը: 

 

Վերջինս երկրորդ կեսի մեկնարկին դարձավ նաև դուբլի հեղինակ` երրորդ գնդակն ուղարկելով «Ուրարտու»-ի դարպասը: «Նոա»-ն շարունակեց զարգացնել հաջողությունն ու 4-րդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը: Աչքի ընկավ Նաթանայել Սաինտինին: Բաց թողած գնդակներից հետո «Ուրարտու»-ն ավելի շատ էր տիրում նախաձեռնությանը: Եվ նման մի պահի` խաղի 74-րդ րոպեին, գոլի հեղինակ դարձավ Էդիկ Վարդանյանը:

«Ուրարտու»-«Նոա»`2:4

«Նոա»-ն Հայաստանի գավաթի խաղարկության հաղթող էր դարձել նաև 2020 ու 2025 թվականներին:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները