Հետևեք մեզ։

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

21:40, 14 մայիս 2026
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

Այսօր՝ մայիսի 14-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ տեղեկություններ են ստացվել, որ «Նուբարաշեն» բանտի խցերից մեկում կախված դի կա։

Նշված բանտի 1-ին հարկի 2-րդ խցում կախված վիճակում հայտնաբերվել է դատապարտյալ, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 51-ամյա Մհեր Ղ․-ի դին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինը ինքնասպանություն գործելու նպատակով կախվել է։

Մհեր Ղ․-ն մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ մասի (սեքսուալ բնույթի բռնի գործողությունը՝ ընտանեկան դրությամբ կամ հաշմանդամությամբ պայմանավորված խոցելի վիճակում գտնվող անձի նկատմամբ) հատկանիշներով։

 

Սույն հոդվածի իմաստով՝ անօգնական վիճակում գտնվող է համարվում հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված անձը կամ 12 տարին չլրացած անձը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները