Հետևեք մեզ։

Կրթությունը պետք է լինի անվճար, խաղաղությունը՝ երաշխավորված․ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Նոյեմբերյան և Բերդ համայնքների բնակիչների հետ (տեսանյութ)

10:36, 15 մայիս 2026
Տավուշի մարզի՝ Նոյեմբերյան և Բերդ համայնքներում շարունակվում է քարոզարշավը։
Սահմանապահ այս մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ պաշտպանելով հայրենի սահմանը՝ կարող է նաև ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքն ու ապագան․ այս մասին հայտարարել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
 
«Մեր առաջնային նպատակը հենց այդ վստահության, անվտանգության և զարգացման պայմանների ստեղծումն է։
 
Ժողովրդին պետք է հույս տալ, կայունություն և առաջ շարժվելու իրական հնարավորություններ ստեղծել։ Երևանից մինչև ամենահեռավոր սահմանամերձ համայնք՝ մարդիկ պետք է զգան դրական փոփոխություններն ու պետության հոգատար վերաբերմունքը»,-նշել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները