Հետևեք մեզ։

Զարիշատ գյուղի տարածքում մոլորված քաղաքացին հայնաբերվել է․ ՆԳՆ

10:41, 15 մայիս 2026
Զարիշատ գյուղի տարածքում մոլորված քաղաքացին հայնաբերվել է․ ՆԳՆ

Մայիսի 14-ին, ժամը 19։28-ին Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զարիշատ գյուղի տարածքում քաղաքացին մոլորվել է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն և տեղափոխել բնակության վայր։

Որոնողական աշխատանքներին մասնակցել են 10 փրկարարական ծառայող, 2 ոստիկան և Զարիշատ բնակավայրից 5 համագյուղացի։

Վերլուծական

Ամենաընթերցվածները