Նիկոլ Փաշինյանի դատական հայցն ընդդեմ Սամվել Կարապետյանի վարույթ է ընդունվել, իմանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։
Պահանջը հրապարակային հերքումն է և 6 միլիոն դրամը՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի գումար։
Մայիսի 11-ին ներկայացված հայցադիմումը վարույթ է ընդունվել երեկ՝ մայիսի 14-ին և մակագրվել դատավոր Երեմ Եսոյանին։
Փաշինյանը Սամվել Կարապետյանից պահանջում է հրապարակային հերքում և 6 միլիոն դրամ
11:40, 15 մայիս 2026