«Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 06.05.2026 թ.-ին ԵԱ-ՄԱԱՊՁԲ-26/25 ծածկագրով անցկացված ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ կարգով ձեռք է բերում շուրջ 500 000 լիտր դիզ վառելիք՝ 545 դրամով, այն պարագայում ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, երբ լցակայաններում նույն դիզ վառելիքի մանրածախի արժեքը 510-520 դրամ է․ այս մասին գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը:
«Բնականաբար մեծածախի գինը սովորաբար մոտ 15-20% ավելի էժան է լինում, այսինքն ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել շուրջ 120 դրամ ավելի թանկ գնով . . .
Միայն այս գործարքով Երևան քաղաքին հասցվում է շուրջ 60 մլն դրամի վնաս, կամ «թալանում» են 60 մլն դրամ . . .
Թե՞ բա պայքարում ենք թալանի դեմ, ԹԱԼԱՆՉԻՆԵ՛Ր . . .»,-նշել է նա։