Հետևեք մեզ։

Այցելել է անչափահասի բնակության վայր և սեքսուալ բռնի գործողություններ կատարել նրա նկատմամբ, անձը կալանավորվել է․ ՔԿ

12:10, 15 մայիս 2026
Այցելել է  անչափահասի բնակության վայր և սեքսուալ բռնի գործողություններ կատարել նրա նկատմամբ, անձը կալանավորվել է․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Մ.Պ.-ն այցելելով անչափահասի բնակության վայր և օգտվելով նրա՝ տանը միայնակ գտնվելու հանգամանքից՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել վերջինիս նկատմամբ:

Մ.Պ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունները):

Վերջինս կալանավորվել է:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Վերլուծական

Ամենաընթերցվածները