Հետևեք մեզ։

«Ուժեղ Հայաստան»-ի Լոռիում գործող գրասենյակներում և «Համակցված կերերի» խանութի ներքո քողարկված գրասենյակում խուզարկություններ են կատարվել. Հակակոռուպցիոն կոմիտե

13:05, 15 մայիս 2026
«Ուժեղ Հայաստան»-ի Լոռիում գործող գրասենյակներում և «Համակցված կերերի» խանութի ներքո քողարկված գրասենյակում խուզարկություններ են կատարվել. Հակակոռուպցիոն կոմիտե

Ի պատասխան լրատվամիջոցներից ստացվող բազմաթիվ հարցումների՝ տեղեկացնում ենք, որ ընտրակաշառք տալու և քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստման դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվել են մի շարք խուզարկություններ և վարութային այլ գործողություններ «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Լոռու մարզում գործող գրասենյակներում: Հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Խուզարկություն է իրականացվել նաև «Համակցված կերերի» խանութի ներքո քողարկված գրասենյակում։ Կան ձերբակալված անձինք: Կատարվում է նախաքննություն։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Վերլուծական

Ամենաընթերցվածները