Հիմա ձեր վարորդական իրավունքները 1 տարի անց հենց վերականգնվեն, քննություն չեք հանձնի, բայց այդ տարվա համար տվյալ վարորդներին տրվում է 6 բալ` 13-ի փոխարեն։ Այդ մեկ տարվա ընթացքում վարորդական իրավունքից չզրկվելու դեպքում հաջորդ տարի կրկին կունենաք 13 բալ։ Կա մի բայց. եթե այդ բալերն ինչ–ինչ պատճառներով զրոյանան, ապա այլ տարբերակ չկա, քան քննություն հանձնելը»,– ասաց ՀՀ վարչապետի թեկնածու Փաշինյանը՝ Հրապարակում հավաքված վարորդականից զրկված անձանց։
Վարորդական իրավունքից զրկված անձանց համաձայնությունը ստանալով` նա ընդգծեց` հարցը կդնեն հանրային քննարկման։