Հետևեք մեզ։

Վլադիմիր Պուտինը մայիսի 19-20-ը պաշտոնական այցով կմեկնի Չինաստան

12:49, 16 մայիս 2026
Վլադիմիր Պուտինը մայիսի 19-20-ը պաշտոնական այցով կմեկնի Չինաստան

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 19-20-ը Չինաստանի  նախագահ Սի Ծինփինի հրավերով պաշտոնական այցով կմեկնի Չինաստան: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Վլադիմիր Պուտինը և Սի Ծինփինը կքննարկեն երկկողմ հարաբերությունների արդիական հարցերը, Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հետագա խորացման ուղիները, ինչպես նաև կփոխանակեն մտքեր միջազգային և տարածաշրջանային կարևորագույն հարցերի շուրջ։

Բանակցություններից հետո նախատեսվում է ստորագրել բարձր մակարդակի համատեղ հայտարարություն և մի շարք երկկողմ միջկառավարական, միջգերատեսչական և այլ փաստաթղթեր։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները