Հետևեք մեզ։

Արտոնություններ փոքր ու միջին բիզնեսին, արդարացի հաշվարկված գույքահարկ․ Գագիկ Ծառուկյանը Էրեբունու բնակիչներին ներկայացրել է նախընտրական ծրագիրը (տեսանյութ)

10:37, 18 մայիս 2026
Քայլերթ Երևանի Էրեբունի վարչական շրջանի բնակիչների հետ։
Նմանատիպ հանդիպումները ևս մեկ հնարավորություն են մարդկանց հետ անմիջական ու անկեղծ շփվելու, նրանց մտահոգություններն ու սպասումները լսելու համար. այս մասին հայտարարել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
 
 
«Ներկայացրեցի «Առաջարկ Հայաստանին» ծրագրի հիմնական դրույթները, որոնք միտված են մարդկանց կյանքի որակի իրական բարելավմանը։
Էրեբունու բնակիչների աչքերում այսօր տեսնում էի հույս, հավատ և վստահություն, որ միասին կարող ենք փոխել իրավիճակը և Հայաստանը դարձնել ավելի անվտանգ, կայուն ու զարգացող պետություն։
 
Այս ընտրությունն իսկապես վճռորոշ է․ շարունակե՞լ համակերպվել ներկա իրավիճակի հետ, թե՞ միասին բացել նոր ճանապարհ՝ դեպի հաղթանակ, զարգացում և արժանապատիվ ապագա»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները