«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը շարունակել է Երևանի Արաբկիր վարչական շրջանում, որտեղ բնակիչների հետ հանդիպման ժամանակ արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Հայաստանի պետականության, անկախության, ինչպես նաև գիտության ոլորտում արված ներդրումների մասին։
Փաշինյանը նշել է՝ Հայաստանը ծանր փորձությունների միջով անցնելով՝ կարողացել է ձեռք բերել անկախ պետականություն։
«Այո, մենք պատերազմ ենք անցել, զոհ ենք ունեցել, բայց մենք, այդ ամենի միջով անցնելով, ձեռք ենք բերել պետություն և անկախություն»,- ասել է նա։
Նրա խոսքով պետականության պահպանման համար։
«Այսօր յուրաքանչյուր ընկած զինվորի ծնող պետք է իմանա, որ իր որդին, իր զավակը ընկել է, որ իր պետությունը հարատևի, որ իր պետությունը անկախանա, դառնա իրական պետություն, դառնա բարեկեցիկ, դառնա ազատ, դառնա երջանիկ»,- նշել է Փաշինյանը։