Լեռնային Ղարաբաղի հայերը՝ մեր հայրենակիցները, մշտապես գտնվել են Հայաստանի քաղաքացիների ուշադրության և հոգածության կենտրոնում, նրանց մասին հոգ են տարել ինչպես երկրի սովորական քաղաքացիները, այնպես էլ պետական մարմինները, և թող ոչ ոք չփորձի սեպ խրել Արցախի և Հայաստանի հայերի միջև։ Այս մասին մայիսի 18-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել է արձակուրդում գտնվող Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Ինչո՞ւ չեն գնում դեբատների»,- նշել է նա։ Անահիտ Ավանեսյանը վատ բան չի տեսել «քեռակին» բառի մեջ, որով իշխանության կողմնակիցներն անվանել են այն կնոջը, ով այսօր բանավեճի մեջ է մտել Փաշինյանի հետ, և ով, իշխող կուսակցության համակիրների խոսքով, ուղարկված է եղել ընդդիմության կողմից։ «Այո, կան քաղաքացիներ, որոնք քարոզարշավի ժամանակ մեզ սուր քննադատում են։ Եթե կինը եկել է իր հարցը տալու, ապա ինքը պետք է նաև պատասխանը լսի, բայց նա չէր ուզում»,- եզրափակել է Ավանեսյանը։