Հետևեք մեզ։

Ինքը վիրավորում է, որովհետև ասելու բան չունի, ծրագիր չունի, ութ տարի ժողովրդին խաբել է․ Գագիկ Ծառուկյանը՝ Փաշինյանի խոսույթի մասին

15:28, 18 մայիս 2026
Ինքը  վիրավորում է, որովհետև ասելու բան չունի, ծրագիր չունի, ութ տարի ժողովրդին խաբել է․ Գագիկ Ծառուկյանը՝ Փաշինյանի խոսույթի մասին

Երկու օր առաջ ես թույլ չտվեցի իմ «կլասը» գցել, իմ բարձունքից իջնել: Ինքը հիմնականում վիրավորում է, որովհետև ասելու բան չունի, ծրագիր չունի: Այս մասին քարոզարշավի ժամանակ ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե ինչպես կարձագանքի Ծառուկյանը՝ Փաշինյանի՝ ընդդիմադիրների, այդ թվում՝ իր հասցեին հնչեցրած սպառնալիքներին և վիրավորանքներին:

«Ութ տարի ժողովրդին խաբել է, այն առաջին օրվանից մեզ էլ, ինձ էլ է խաբել: Եթե նա ծրագիր ունենար, ժողովրդին կներկայացներ իր ծրագիրը շատ հանգիստ: Լինում է՝ տարբեր տեղերում ՔՊ-ական էլ է մոտենում: Ես ասել եմ՝ եթե քննադատի տեղին, ես կընդունեմ, դա ամոթ չէ, ոչ թե կգոռգոռամ կամ կնյարդայնանամ: Շատ ճիշտ, տեղը տեղին ասել եմ, ասել եմ՝ ՔՊ-ական ջան, քույրիկ ջան, ճիշտ բացատրել եմ և նրանք շատ գոհ, շնորհակալ լինելով, ներողություն խնդրելով գնացել են։ 

Մեզ ուզում է ներքաշել՝ ուղղությունը փոխելու համար, որովհետև նա ասելու բան չունի, դա շնորհքն է, մոտեցումն է մեր ղեկավարի: Մեր դաշնակիցների, մեր թշնամիների հետ այդ ձև է բանակցել, որ այսօր այս օրին ենք: Զոհեր տվել ենք, տարածքներ կորցրել ենք և այսօր կորցնելով գնում ենք: Երեկ էլ հայտարարեց, որ երեք շրջան դեռ պետք է հանձնի և այդպես գնալու է, դա խաղաղություն չէ»,-նշել է Գագիկ Ծառուկյանը:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները