Փաշինյանի այսօրվա սրացումները և նրա խայտառակ հայտարարությունները ընդամենը մեկ պատճառ ունեն։
Նա հասկանում է, որ չի հաղթում ընտրություններում․ այսօր դա արդեն արձանագրված փաստ է, ուստի փորձում է սրել հայաստանցի-ղարաբաղցի, նախկին-ներկա, պատերազմ թե խաղաղություն թեմաները․ այս մասին գրառում է կատարել ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Մեր հայրենակիցները պետք է հասկանան, որ Փաշինյանն ամբողջ խաղադրույքը դրել է դրա վրա և չտրվեն նրա սադրանքներին, հունիսի 7-ին հանգիստ գնան ընտրության և ընտրությունների միջոցով փոխեն իշխանությունը»,-նշել է նա՝ կոչ անելով քվեարկել իրենց օգտին։