Հետևեք մեզ։

Ադրբեջան են տեղափոխվել Հայաստանից վտարված 300 հազար էթնիկ ադրբեջանցի փախստականներ․ Հաջիև

15:22, 19 մայիս 2026
Ադրբեջան են տեղափոխվել Հայաստանից վտարված 300 հազար էթնիկ ադրբեջանցի փախստականներ․ Հաջիև

Ալիևի օգնական Հիքմեդ Հաջիևն այսօր պնդել է, որ անկախության առաջին տարիներին Ադրբեջանը բախվել է «Հայաստանից արտաքսված 300 հազար էթնիկ ադրբեջանցիների» տեղավորման խնդրին։

 

Խորհրդային մարդահամարների տվյալներով՝ Խորհրդային Հայաստանում բնակվող ադրբեջանցիների թիվը երբեք չի գերազանցել 200 հազարը։ 1979 թվականի մարդահամարի տվյալներով՝ Հայկական ԽՍՀ-ում բնակվում էր 160 հազար, իսկ 1989-ի տվյալներով՝ 84 հազար ադրբեջանցի։

 

«Ադրբեջանի կառավարության հիմնական նպատակն էր ապահովել նրանց անվտանգ և արժանապատիվ վերադարձը իրենց տներ: Չնայած այդ ժամանակաշրջանի ծանր պայմաններին, Ադրբեջանի կառավարությունը փախստականների և հարկադիր տեղահանվածների համար կառուցել է 300 հազար տուն և բնակարան, որպեսզի մարդիկ կարողանան ապրել նորմալ պայմաններում: Կարծում եմ, որ յուրաքանչյուր լեզու ունի այսպիսի արտահայտություն. Անկախ նրանից ՝ դա մեծ է, թե փոքր, մարդու համար սեփական տունը նրա ամրոցն է։ Առաջնորդվելով այս փիլիսոփայությամբ՝ մենք տեղահանվածներին ապահովել ենք ապրելու պայմաններով։

Սակայն նրանց գլխավոր ցանկությունը, միևնույն է, տուն վերադառնալն էր։ Մինչդեռ հարկադիր տեղահանվածների տեղակայման հետ կապված խնդիրներն էլ ավելի էին բարդանում։ Քանի որ Ադրբեջան են ժամանել նաև Հայաստանից վտարված 300 հազար էթնիկ ադրբեջանցի փախստականներ»,-ընդգծել է Հիքմեթ Հաջիևը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները