Հետևեք մեզ։

Մինչ այս պահը Արթուր Օսիպյանը զրկված է իր պաշտպաններին տեսակցելու հնարավորությունից․ փաստաբան

20:03, 19 մայիս 2026
Մինչ այս պահը Արթուր Օսիպյանը զրկված է իր պաշտպաններին տեսակցելու հնարավորությունից․ փաստաբան

Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանած, հետո ձերբակալված արցախցի Արթուր Օսիպյանը զրկված է իր պաշտպաններին տեսակցելու հնարավորությունից։ Այս մասին գրում է փաստաբան Ռոման Երիցյանը։

 

«Արթուր Օսիպյանի մասով զարգացումները.

 

1. Քրեական վարույթն ուղարկվել է Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին:


2.Արթուրը շարունակում է մնալ անազատության մեջ՝ ձերբակալվածի կարգավիճակով։

 

3. Ներգրավման պահից մինչև այս պահ Երևան քաղաքի ՁՊՎ չի ուղարկվել պաշտպանների ներգրավվածության մասին գրություն, ինչի հիմքով էլ մինչև հիմա Արթուրը զրկված է իր պաշտպաններին տեսակցելու հնարավորությունից։


4. Արթուրի հեռախոսը անհասկանալի հանգամանքներում անհետացել է, էջերն էլ՝ ջնջվել (ըստ ոստիականության բաժնում կազմված անձնական խուզարկության արձագրության՝ վերջինիս մոտ հեռախոս չի եղել, մինչդեռ Արթուրը հրաժարվել է դա ստորագրելուց)»,- գրել է Ռոման Երիցյանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները