«Ես բարեկամական հարաբերություններ ունեմ ՌԴ նախագահի հետ։ 2018 թվականից ի վեր մենք մոտ 200 հեռախոսազրույց ենք ունեցել։ Կասկածում եմ, որ Ռուսաստանի նախագահը 2018 թվականից ի վեր ավելի շատ շփումներ է ունեցել այլ օտարերկրյա առաջնորդների հետ։ Մեր վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ շատ ջերմ է», - ասել է Փաշինյանը Լոռիում ընտրարշավի ժամանակ։
Արձակուրդում գտնվող վարչապետը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկանծուն հայտարարել է, որ Ռուսաստանը գերտերություն է և պետք է հարգանքով վերաբերվել։ Միևնույն ժամանակ, Հայաստանի իշխանությունները «չեն կարող երկրի շահերը Ռուսաստանի շահերից ցածր դասել»։ Այնուամենայնիվ, Երևանը չի մտնի Մոսկվայի հետ առճակատման մեջ, և բարձր մակարդակի երկխոսությունը կշարունակվի։