Նարեկ Կարապետյանը շարունակում է համարվել ԱԺ ընտրություններում պատգամավորի թեկնածու։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանը։ Նա մանրամասնեց, որ ԿԸՀ-ն չունի ստուգելու գործառույթ և առաջնորդվում է Նարեկ Կարապետյանի` ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից ստացած և ԿԸՀ-ին փոխանցած տեղեկանքով, որի համաձայն համարվում է միայն ՀՀ քաղաքացի։
Հիշեցնենք` առավոտյան Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, ըստ որի, ԱԺ պատգամավորի թեկնածու, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը թաքցրել է օտար պետության քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը, ինչի հիմքով ՀՀ ՆԳՆ-ն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՔԿ։
Նարեկ Կարապետյանը շարունակում է համարվել ԱԺ ընտրություններում պատգամավորի թեկնածու․ Factor.am
12:26, 20 մայիս 2026