Հետևեք մեզ։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներին հորդորում եմ զերծ մնալ «Սևանի հոգեկան առողջության» կենտրոնի անունը քաղաքական նպատակահարմարության շրջանակում շահարկելուց. Ավանեսյան

13:07, 20 մայիս 2026
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներին հորդորում եմ զերծ մնալ «Սևանի հոգեկան առողջության» կենտրոնի անունը քաղաքական նպատակահարմարության շրջանակում շահարկելուց. Ավանեսյան

Հոգեկան առողջության ոլորտը, բուժօգնություն տրամադրող կենտրոնները և այնտեղ բուժում ստացող մեր քաղաքացիները երբևէ չպետք է դառնան քաղաքական շահարկումների, էժանագին դիվիդենտներ քաղելու կամ քաղաքական հռետորաբանության թեմա. այս մասին գրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Առողջապահական համակարգը և, մասնավորապես, հոգեկան առողջության պահպանման բնագավառը կոչված են ծառայելու բացառապես մարդկանց առողջությանը, և անթույլատրելի է որևէ քաղաքական ուժի կամ գործչի կողմից այս զգայուն թեմայի շահարկումը սեփական քաղաքական օրակարգերն առաջ տանելու համար:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներին հորդորում եմ զերծ մնալ «Սևանի հոգեկան առողջության» կենտրոնի անունը քաղաքական նպատակահարմարության շրջանակում շահարկելուց:

Խարանավորում եք ոլորտը: Անթույլատրելի է:

Ձեր անբովանդակ, անհամ օրակարգը, որը չեմ էլ ուզում քաղաքական անվանել, լցրեք այլ հետաքրքրություններով և հեռու մնացեք ոլորտից»,-գրել է նա։

 

Ավելի վաղ «Ուժեղ Հայաստանի» խոսնակը գրել էր.

«Զգուշացում փոքրիկ խմբակի անդամներին, որոնք ամենօրյա ռեժիմով սուտ, կեղծիք ու ապատեղեկատվություն են տարածում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի վերաբերյալ։

Երեկ որքան հնարավոր է` շատ արտահայտվեցիք, ձեր ցնդաբանությունները տարածեցիք: Հիմա բացահայտենք ևս մեկ նախընտրական առաջարկ: 

Ուրեմն, այսօրվանից դատական հայցեր են ներկայացվելու  բոլոր այն ՔՊ-ականների դեմ, որոնք հասցրեցին ապատեղեկատվություն տարածել: 

Այն գումարները, որոնք ՔՊ-ականները ստիպված կլինեն վճարել իրենց տարածած ստերի համար, կուղղվեն Սևանի հոգեկան առողջության կենտրոնին` սենյակների վերանորոգման համար: 

Ուժեղ Հայաստանում հոգեկան շեղում ունեցողները, կանանց քաշքշողները պաշտոնի փոխարեն կունենան որակյալ բուժում և անվճար դեղեր` օրվա ընթացքում:

Մեր փաստաբանական թիմը արդեն հայցադիմումներ է պատրաստում։ 

Հարգելի՛ ՔՊ-ականներ, մի՛
 ափսոսեք,  այդ գումարը կորած տեղ չեն ուղղվելու»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները